«Ա՛զգս, Շուշին մնում է Շուշի, Շուշին չի ընկրկելու, մնալու ա կանգնուն…»

Ինչպես հայնի է, շարունակվում են ակտիվ մարտերը Արցախում՝ մասնավորապես Շուշիի մոտակայքում: Արմեն Հովհաննիսյանը, անդրադառնալով Շուշիի համար մղվող թեժ մարտերին, սոցցանցային ուշագրավ հրապարակում է արել:

Նա գրել է. «Ա՛զգս, Շուշին մնում է Շուշի, Շուշին չի ընկրկելու, մնալու ա կանգնուն, անկախ անչափ ծանր ու թեժ մարտերից միևնույնն ա մեր ԲԵՐԴԱՔԱՂԱՔԸ չի ընկնելու։

Հավատացեք ու վստահեք մեր ԶԻՆՎՈՐԻՆ, հավատացեք ամբողջ ուժով։ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ ՈՒ ՀԱՅ ՄԱՐՏԻԿԸ անում ա ամեն ամեն ինչ, որ մի քանի տեսակի վայրագ տեռորսիտական բանակներին կանգնեցնի։

Մարտերը չափազանց ծանր են, շատ ժամանակ հատուկ մարտավարական նահանջները ուղղակի անհրաժեշտություն, պատերազմը շարունակվում է, շարունակվում է ավելի թեժ, բայց ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ չի կոտրվելու, հավատացեք զինվորի բազկին ու սպասեք նորանոր հաղթանակների։

Էս կռիվը տարածքների կռիվ չի, էս կռիվը գոյության պայքարի կռիվա։ Մի տարածեք անտեղի խուճապ, մենք կռվելու ենք մինչև վերջ, մինչև էնքան, որ վերջնական լռեցնենք թշնամուն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: