«Ա՛յ, սա ողբերգություն է, սա այն է, ինչը մեզ կտանի դեպի կործանում». Կարինե Նալչաջյան

Կարինե Նաչալջյան․ հայրենիքը մաս մաս բզկտվում է մեր աչքի առաջ։ Ցավոք, բոլորս շոշափելի չենք զգում ինչ է լինում։ Ինքնախաբեությունը ու իրականության ժխտումը, վերածվում է սպառնալիքի, որովհետև այն գալիս է ու չոքում է դռանը։

Զգայունակությունը մեր պիտի բարձրանա։ Եթե Երևանում նստած ենք հանգիստ, դա չի նշանակում, որ էդպես է մնալու։ Դեմ է բարոյականությանը ասել «դե Արցախն էր էլի»։ Գիտակից հատվածն, որը անալիզային միտք ունի, փորձում են ընկալել։ Այս խումբը խորապես անհանգիստ է ու ընկալում է, որ ինչ որ աղետի ենք էլի գնում։

Իսկ անվերլուծ ուղեղները չեն ընկալում պրոցեսներն։ Շատերը անտեր լինելու զգացողություն ունեն։ Պատվարը չկա, որին հենվես։ Նորմալ երկրում պիտի քաղաքականությունը տեղ չունենա, ինքը հոգեպես հանգիստ պիտի լինի, որ իր իշխանությունը հարցերը կկարգավորի։

Բայց մեզ անտերության զգացումն է օր օրի առավել պատում ու այդ պատվար չունենալու գիտակցությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: