Հայտնի բժիշկ Ա. Մուրադյանը, ով ուշադրությամբ ու բարեխղճորեն հետևում է հայրենիքի պաշտպանների վերականգնողական բուժման ընթացքին, պարբերաբար բարձրաձայնում է բուժման ընթացքի հետ կապված որոշ հանգամանքներ:
Նրա սոցցանցային հերթական հրապարակման պատճառն ու առիթը Ռուբեն Աբաջյանն է՝ հերոս Ռոբերտի եղբայրը: Սիրելի եղբորը կորցնելուց հետո Ռուբենն ակտիվորեն ներգրավվել է հայրենիքի պաշտպանների առողջական վիճակի վերականգնմանն ու բարելավմանը նպաստող գործունեության մեջ:
Ա. Մուրադյանը պատմում է, որ Ռուբենի ամեն օրը ակտիվ ու հագեցած է անցնում: Ամեն օր նա անձամբ զբաղվում է որևէ զինվորի առողջական խնդիրների հետազոտության կազմակերպման կարևոր գործով:
Նախորդ օրն առավոտյան Ռուբենն այցելել է մարզաբնակ զինվորներից մեկի տուն, նրան ուղեկցել կենտրոն՝ համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելու, հետո դեղատնից իր միջոցներով գնել է անհրաժեշտ դեղորայքի պաշար, ապա համապատասխան մարմիններին է ներկայացրել հետազոտության արդյունքը արձանագրող փաստաթղթերը ու զինվորին անձամբ տուն ճանապարհել:
Այսօրինակ վարքը Ա. Մուրադյանը մեկնաբանում է ընտանեկան ճիշտ դաստիարակությամբ:
Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին … Գաղտնիքը մեկն է, Աբաջյան ընտանիքում Հայրենիքին ու հասարակությանը պիտանի…
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Пятница, 24 июля 2020 г.