Ադանա․ Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան

Նունեի համերգային կատարումներից է, որտեղ կատարում է Ադանայի ողբը հայտնի երգն։ Ամբողջ բեմը կրակի գույներով է պատված ու կրակի ֆոնն է էկրանի վրա, խորհրդանշելով ինչպես բոցի մեջ կորան ամենը։ Այս երգը պիտի անցյալը միայն մատնանշեր, սակայն ցավոք ներկան էլ  Է ինտեգրվեց այս երգի կոնտեքստում։

Մեծամասշտաբ համերգային ոճ է ստեղծված։ Երկու կողմից նվագախմբերն են, իսկ մեջտեղում բեմն է, որը շատ ահռելի մեծ է։ Նունեն հզոր վոկալ ունի, սակայն մշտապես քննադատվում է տարբեր պատճառներով ու երկրորդ պլան են գնում նրա, որպես ստեղծագործողի առավելությունները։

Տխուր է, որ մենք նորից այս երգերի մեջ տեսնելու ենք իրականությունը ու հիշելու ենք, ոչ միայն դարասկզբի իրադարձությունները, այլ նաև այս տարվա։

Բայց պետք է ընկալենք, որ սա դեպքեր են, որոնք մենք ինչ որ կերպ կհաղթահարենք ու կգտնենք օպտիմալ տարբերակներ նոր ու այս անգամ անպարտ երկիր կառուցելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: