Ադրբեջանական կողմի դաժանության և անմարդկային վերաբերմունքի մասին շատերից է հայտնի: Նրանց դաժանությունը տարածվում է բոլոր հայերի վրա՝ անկախ տարիքից ու սեռից: Այս է նաև այն հիմնավոր պատճառը, որը հայերին ստիպում է հրաժարվել նրանց հետ խաղաղ կեցության առաջարկներից:
Կարմիր Խաչի և հայկական կողմի հետախուզական տվյալների համաձայն պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը գերեվարել է տարեց արցախցիների: Նրանցից մեկը՝ ութսունչորսամյա Միշա Մելքումյանը, մահացել է:
ՄԻՊ Արման Թաթոյանը լուրջ կասկածներ ու ենթադրություններ ունի, թե ինչու կարող է մահացած լինել տարեց արցախցին: ՄԻՊ կառույցը զբաղվում է տարեց մարդու մահվան հանգամանքների պարզաբանմամբ:
Երեկ Կարմիր Խաչի միջնորդությամբ հայկական կողմին է հանձնվել նաև ութսունհինգամյա մի արցախցի տատիկ, ով գերեվարված է եղել:
Ընդ որում, ադրբեջանական կողմը տարեց արցախցիներին ներկայացրել են որպես լքված քաղաքացիներ, որոնց հայկական կողմը լքել է, իսկ իրենք փրկել: