Արցախյան ՄԻՊ ղեկավար Ա. Բեգլարյանն իր սոցհարթակում ուշագրավ տեղեկատվություն է տեղադրել այն մասին, որ հակառակորդ կողմի ուժերը սկսել են հшրձшկման փորձեր անել հայկական զինվшծ ուժերի համազգեստով:
Ընդ որում, այս փաստը մի քանի պատճառ ու նպատակ ունի: Նախ այդկերպ նրանք ջանում են շփոթության մատնել հայ զինվորներին՝ հասնելով հաջողությունների:
Հետո այդ եղանակով ադրբեջանական կողմը փորձեր է անում գաղտնի պահել, ավելի քիչ ցույց տալ իրենց կողմի զոհերի թիվը՝ դրանք ներկայացնելով որպես հայկական:
Արտակ Բեգլարյանը որպես հիմնավորում ներկայացնում է մեր զինծառայողներից մեկի պատմությունը: Զինծառայողը մասնակցել է հատուկ գործողությունների, որի ընթացքում հակառակորդին ստիպել են քառասուն զnհ թողնելով փախուստի դիմել:
Զինծառայողները տեսել են, որ այդ բոլոր զինվորներն էլ եղել են հայկական զինվորական համազգեստներով:
Այս ամենով հանդերձ՝ Արտակ Բեգլարյանը համոզված է, որ մարմինների փոխանակման ժամանակ մեթոդաբանորեն միանգամայն հնարավոր է տարբերակել զինվորներին՝ անկախ համազգեստի տեսակից: