«Ադրբեջանական ՊՆ խոսնակը կոնկրետ դախ ա.» Սամվել Մարտիրոսյանի ուշագրավ գրառումը

Ադրբեջանական կողմի քարոզչությունն այս օրերին հաճախ հատում է տրամաբանության սահմանները, քանի որ հագեցած է լինում սուտ տեղեկատվությամբ:

Առավոտյան հայկական կողմի ՊՆ խոսնակ Շ. Ստեփանյանը պաշտոնապես և ի լուր աշխարհի հերքեց ադրբեջանական կողմի տարածած սուտ տեղեկատվությունը հայկական ԱԹՍ-ներ խոցելու մասին:

Փոխարենը քիչ անց հանրայնացվեցին հայկական կողմի խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների վնասված կտորների լուսանկարները:

Բացի այն, որ ադրբեջանական կողմը ինտենսիվորեն փորձում է հայկական պետական ու մեդիա դաշտի պաշտոնական ներկայացուցիչների էջերի անուններով բացված սոցցանցային էջերով սուտ տեղեկատվություն տարածել, շատ ադրբեջանցի օգտատերեր նաև հայերեն մեկնաբանություններ են թողնում տարբեր հայկական նյութերի տակ:

Մեկնաբանությունները հիմնականում թարգմանված են լինում Գուգլ թարգմանիչի միջոցով ու բավականին ծիծաղելի միտք են արտահայտում:

ՏՏ ոլորտի փորձագետ Ս. Մարտիրոսյանը նոր հրապարակում է արել՝ գրելով. «Ադրբեջանական ՊՆ խոսնակը կոնկրետ դախ ա։ Ու վիզ ա դրել ամեն օր ապացուցել իր դախտիլոսկոպիայի տվյալները»:

Ս. Մարտիրոսյանը մեկնաբանել է իր հրապարակման ու արտահայտած մտքի պատճառը: Պարզվում է՝ ադրբեջանական ՊՆ խոսնակը հիմա էլ հայտարարել է, թե հայկական սահմանին սիրիահայերի են բերել:

Понравилась статья? Поделиться с друзьями: