Ադրբեջանի համար Սյունիքը միշտ էլ առավել կարևոր է եղել քան Արցախը․ Վ․ Մանուկյան

Վ․ Մանուկյան․ հայտարարության մեջ մութ տեղեր կան, բանակցելով չենք կարգավորում, տպավորություն է սուվերեն պետություն չի։ Մենք պիտի կանգնեինք էնտեղ զորքով, որտեղ եղել ենք, հետո նոր որոշեինք սահմանները, իսկ հիմա միանձնյա Ադրբեջանն է որոշում։

Սերունդների աշխատանքը ջուրն է գցվում։ Նժդեհն է Սյունիքը պահել ու դարձրել պատնեշ։ Ադրբեջանի համար Սյունիքը միշտ էլ առավել կարևոր է եղել քան Արցախը։ Երբ Ն․Փ․ն եկավ իշխանության ասեցի Արցախի համար չեմ անհանգստանում էդքան ինչքան Սյունիքի։ Իրենց ախորժակը չի փակվելու։ Սյունիքը շատ է կարևոր իրենց համար։ Փաստորեն նշվում են Սյունիքի հետ կապված հարցեր, որտեղ անորոշություններ են լինում։ Նավթամուղ, գազամուղ․․․էնքան հարցեր կան։

Փաստաթուղթը հում է, իրավական տեսանկյունից։ Բայց քանզի փաստաթղթի ետևում բանակներ են կանգնած, էդ փաստաթուղթն աշխատում է, բայց հիմա շտապ եռակողմանի բանակցությունների է պետք գնալ։

Ո՞նց եք պատկերացնում Ն․Փ․ն գնա բանակցություններ վարի։ Անթույլատրելի անտրամաբանություն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: