Ազատամարտիկ, դիպnւկահար Մարգարիտա Սարգսյանի անցած հերոսական ուղին օրինակ է ու հպարտության առիթ

Դիպnւկահար, ազատամարտի ակտիվ մասնակից Մարգարիտա Սարգսյանն այն անփոխարինելի հերոսուհիներից էր, ով Արցախյան դեպքերի հենց մեկնարկից առաջինների շարքերում էր՝ մարտնչելով խիզախորեն ու ոչնչով չզիջելով տղամարդկանց, երբեմն էլ գերազանցելով նրանց:

Օժտված լինելով իսկական մարտիկի բոլոր կամային հատկանիշներով՝ նա կարողանում էր իր պատրաստվածությամբ ու կարողություններով որոշել մարտերի ելքերը՝ հաղթանակ բերելով իր խմբին: Նա ղարաբաղցի էր, ով ծնվել էր Հացի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում, իսկ կրթությունը ստացել էր Ստեփանակերտում:

Մարգարիտան ամեն ինչում առաջինը լինելու հատուկ ձգտում ու հակում ուներ, դպրոցում մաթեմատիկական բացառիկ կարողությունների շնորհիվ չորրորդ դասարանից փոխադրվել էր վեցերորդ դասարան: Նա առաջիններից էր շախմատում, մարտի դաշտում. բոլոր այն բնագավառներում, որտեղ ներկա էր:

Նրա պարտադրող ներկայությունից սովորական աղջիկներն էին մարտիկներ դառնում, տղամարդիկ ձգվում ու զգաստանում էին: Իսկզբանե թերահավատորեն աղջիկների օգնությանը վերաբերվող հայ զինվորները շուտով համոզվում են մարտի դաշտում աղջիկների անփոխարինելիության մեջ: Նրանց ապշեցնում էր հատկապես Մարգարիտայի վարպետությունը:

Անվերապահ հիացումի արժանի հերոսուհու հիշատակի օրն է: Նրա կյանքն ընդհատվել է մարտի դաշտում՝ Խծաբերդի կռիվների ժամանակ: Նույն խրամատում նրա հետ զոհվում է նաև նրա սիրելին՝ Վազգենը:

Понравилась статья? Поделиться с друзьями: