Ազատ Արշակյան․ սովետական Հայաստանը ռեզերվացիա էր, հիմա Սյունիքի սահմաներն այլևս ռեզերվացիա չեն ու մեզ պրոբլեմ են ստեղծում

Ազատ Արշակյան․ սովետական Հայաստանը ռեզերվացիա էր, հիմա Սյունիքի սահմաներն այլևս ռեզերվացիա չեն ու մեզ պրոբլեմ են ստեղծում։ Հայկական պետությունը այդպիսի սահմաններում չի կարող լինել, այսինքն ռևանշի հարց է առաջանում։ Սովետական Հայաստանի սահմանները անվիճելի են եղել, չընդունումը եղավ 88ից։

Բայց հիմա հետ եկանք էտտեղ ու նորից ստացանք այդ վատ սահմանները։ Առաջ Նախիջևանով էինք գնում Ղարաբաղ, ծանր ժառանգություն էր ու նաև դա էր պատճառը Ղարաբաղյան շարժման։ Անվտանգային գոտին էր պաշտպանված, բայց հիմա կորցնում ենք, մեզ հետ նաև ՌԴ-ն է այդ անվտանգային գոտին կորցնում։

Մեզ մեր բարեկամ պետությունները, առանց չակերտների բարեկամ, և հակառակորդ պետությունները համոզեցին հրաժարվենք միացումից, չճանաչենք Արցախն, անջատենք ադմինիստրատիվ, բայց անվտանգային համակարգը օրենքով մնաց միասնական։

Այսինքն ՍՆԳ-ն, ՕԴԿԲ-ն իր ընդլայնված ծրագրերով պետք է ասեին, որ Հայաստանը գալիս է Արցախի հետ միասին, որովհետև անվտանգության առումով մենք միասին ենք օրենքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: