«Աթոռը» երբեք չի փոխել ու չի փոխում մարդկանց. Տարոն Չախոյանի դիպուկ անդրադարձը

Տարոն Չախոյանը սոցցանցային հրապարակմամբ անդրադարձել է այն տեսակետին, թե «աթոռ», ասել է թե՝ պետական բարձր պաշտոն ունենալը փոխում է մարդուն: Նա ամենևին էլ համամիտ չէ այդ մտքի հետ, իսկ որպես հիմնավորում բերում է երեկվա վարչապետի հանդիպումը Սևանում:

Տեղադրելով սևանյան հանդիպումների ժամանակ արված տպավորիչ կադրերը՝ Տ. Չախոյանը նշում է, որ աթոռը չի փոխում մարդուն, պարզապես մարդն աթոռի ընձեռած հնարավորությունները յուրովի է օգտագործում՝ հարմարեցնելով իր մարդկային տեսակին:

Նա վերահաստատում է այն տեսակետը, որ երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող մարդը երբեմն ստիպված է լինում իր սկզբունքներին, տեսակետներին ամբիցիաներին դեմ գնալ, որ շահի պետությունը:

Հիշելով նախկին ղեկավարներին՝ Տ. Չախոյանը նշում է, որ նրանք իրենց զբաղեցրած պաշտոններից լավը կամ վատը չեն դարձել, նրանք մնացել են այնպիսին, ինչպիսին եղել են, նույնն է մնացել նաև վարչապետ Ն. Փաշինյանը:

Տ. Չախոյանն իր դատողություններն ավարտել է իսկզբանե արտահայտած մտքի կրկնությամբ՝ հաստատելով այն գաղափարը, որ աթոռը միայն հնարավորություն է, որ մարդը դրսևորի իր էությունը:

Շատերի մոտ թյուր կարծիք կա ձևավորված, որ ժողովրդի լեզվով ասած «աթոռը» փոխում է մարդու տեսակը։Ստիպված եմ…

Опубликовано Тароном Чахояном Пятница, 14 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: