ԱԺ-ի նիստերը այսօր ևս թեժ միջավայրում է ընթանում դեռ առավոտվանից։ Քննարկումների օրակարգում է ամանորյա տոնական օրերը կրճատելու նախագիծը, որն այսօր հենց առաջին ընթերցումով էլ ընդունվել է, չնայած, որ ընդդիմադիր պատգամավորները դեմ էին նախագծին և տոնական օրերը կրճատելու գաղափարին։
Քննարկումների ժամանակ դահլիճում կրքերն այնքան են թեժացել, որ մասնակիցները դուրս են եկել խորհրդարանական դահլիճ՝ վեճը շարունակելու համար։
Լրագրողների տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են մի շարք իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները հանգստացնում պատգամավորներից Գեղամ Նազարյանին։ Նկատելի է, որ Գ․ Նազարյանին հանգստացնողների մեջ է նաև Բաբկեն Թունյանը։
Տեսանյութում երևում է, որ Գ․ Նազարյանն էլ իր հերթին է փորձում հանգստացնել իրեն հանգստացնող պատգամավորներին՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է և հարկ չկա անհանգստանալու։
Խորհրդարանական միջանցքում արձանագրված պատգամավորների կոնֆլիկտային իրավիճակից մի կարճ հատված կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։