Ալավերդիում այսօր հորդառատ ու տևական անձրևներ են տեղացել, ինչի պատճառով էլ արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Քաղաքային փողոցները, մասնավորապես քաղաքի Էնգելսի փողոցն ամբողջովին պատվել է ջրով:
Այդ տեսարանը նկարահանել և իր սոցցանցային էջում հանրայնացրել է Կորյուն Սարգսյան օգտատերը, ով հրապարակված նյութին կից արձանագրել է այսօրվա ամիս ամսաթիվը:
Կ. Սարգսյանը նշել է, որ տեսանկարահանված նյութի մեջ երևացողը Դեբեդ գետն է, որը տեղափոխվել է Էնգելս թաղամաս՝ ստեղծելով անմխիթար ու դժվարանցանելի վիճակ մեքենաների ու մարդկանց համար:
Հրապարակմանը կից ալավերդցի օգտատերերից շատերը դժգոհել են, որ Ալավերդու ճանապարհային խնդիրն անտեսված է: Մեկնաբանությունների մեջ նշվել է, որ կան տեղեր, որտեղ այնքան երկար ժամանակ է ջրային կուտակում եղել, որ գորտեր են հայտնվել:
Նրանք նշում են, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ իրենց մոտ այդպիսի վիճակ է: Նրանց հետաքրքիր է, թե ով է այդ ամենի պատասխանատուն:
Ք.Ալավերդի Էնգելս թաղամաս .22.08.2020Դեբեդ գետը տեղափոխվել է։ Անմխիթար ճանապարհ ։😯😡
Опубликовано Корюном Саргсяном Пятница, 21 августа 2020 г.