Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին կանչել են քննչական ծառայություն․ ահա թե ինչու

Ինչպես հայտնի է, պատերազմի ժամանակ հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը բավականին ակտիվ է սոցհարթակում և հաճախ է անկեղծ հրապարակումներով հանդես գալիս՝ բարձրացնելով նաև շատերին հուզող հետաքրքիր հարցեր ու խնդիրներ։

Արտակ Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ իր տիկնոջը ծանուցմամբ հրավիրել են քննչական ծառայություն։ Ա․ Հովհաննիսյանը, տեղադրելով հանապատասխան լուսանկարը, այդ մասին մասնավորապես գրել է հետևյալը․

«Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես՝ որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ եւ մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո՛չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ: Հ.Գ Վերջապես հարգել սովորեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: