Ալեն Սիմոնյանի կինը հրապարակել է իր և Աննա Հակոբյանի արխիվային լուսանկարը

Ա. Սիմոնյանի տիկինը՝ Մարիամը, իր սոցցանցային հարթակներում բավականին ակտիվ է: Նա հանրայնացնում է ոչ միայն թարմ ու ամենօրյա, այլ նաև ժամանակային որոշակի հնություն ունեցող դրվագներ:

Մ. Մարգարյանի հանրայնացրած լուսանկարների մեջ մասնավորապես բավականին հետաքրքիր է հին, արխիվային կադրերը:

Նա հանրայնացրել է մի ուշագրավ լուսանկար անցյալից, որտեղ ինքն ու Ա. Հակոբյանը միասին են: Երկու տիկնայք էլ բալիկների են սպասում: Ինչպես երևում է, Ա. Հակոբյանը լուսանկարում հղիության վերջին շրջանում է գտնվում:

Մյուս լուսանկարում կանաք արդեն իրենց լույս աշխարհ եկած բալիկների հետ են: Նրանք գրկել են իրենց բալիկներին: Ինչպես երևում է, երկուսն էլ դստրիկներ են ունեցել:

Ա. Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն իրենց դստրիկին Վիկտորիա են անվանել, իսկ Ն. Փաշինյանն ու Ա. Հակոբյանն իրենց դստրիկին Արփի են անվանել:

Լուսանկարը սիրով ու ջերմագին արձագանքներով է ընդունվել Մ. Մարգարյանի սոցհարթակի հետևորդների կողմից: Այն նաև գրավել է լրատվամիջոցների հետաքրքրությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: