«Ալիևի խոսքերին ոչ ոք այլևս չի հավատում, նույնիսկ հենց ինքը՝ Ալիևը.» Զատուլին

Ռուսական պետդումայի պատգամավոր Կ. Զատուլինը, ով նաև զբաղվում է ԱՊՀ հանձնաժողովի հարցերով, պարբերաբար անդրադառնում է արցախյան խնդրին: Բավականին խորությամբ տիրապետելով հարցի խորքին՝ Կ. Զատուլինը մշտապես աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ և օբյեկտիվ գնահատություններով:

Անդրադառնալով ընթացիկ մարտերի դադարեցման հրահանգներին ու երրորդ հրադադարի պահանջի ու պայմանավորվածության խախտմանը՝ Զատուլինը նշում է, որ Ալիևի խոսքերին այլևս ոչ ոք չի հավատում, նույնիսկ հենց ինքը՝ Ալիևը:

Հայ ժողովրդի հետ ապրելու պատրաստակամության մասին նրա հայտարարությունները մշտապես ուղեկցվում են նրա գործողություններով, որոնցով ինքը ժխտում ու հերքում է իր այդ խոստումները: Ես կզարմանայի, եթե Արցախում և Հայաստանում իրականալի և հնարավոր համարեին հայերի և ադրբեջանցիների համատեղ կեցությունը:

Սա է պատճառը, որ նա ամեն կերպ փորձում է խնդիրը լուծել ռшզմшկան ճանապարհով: Եթե նա չունենար թուրքական աջակցությունը, գուցե իր որոշման մեջ այսքան հետևողական չլիներ ու այսքան հեռու չգնար, ինչպես եղավ 2016 թվականին:

Ռուս պատգամավորի խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: