Քանի որ ամբողջ աշխարհում լայնամասշտաբ քննարկումների թեմա է դարձել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավերման լուրը, դրան իր հարցազրույցներից մեկում, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել է նաև անձամբ Ալիևը: Նա այդ մասին խոսել է Ֆրանս 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:
Նա իր խոսքում նշել է, որ ադրբեջանական կողմը չի թիրախավորում կրոնական կառույցներ, ուստի Շուշիի եկեղեցու ավերումը իրենց ձեռքի գործը չէ: Իր զրույցի ժամանակ նա այն միտքն է հայտնել, թե դա հնարավոր է, որ հայկական կողմը կազմակերպած լինի:
Այս աբսուրդային և տրամաբանական ոչ մի մտածողության մեջ չտեղավորվող մեկնաբանությունը առաջ է բերել շատերի զարմանքը և հիմնավորել այն իրողությունը, որ Ալիևը ամբողջովին չի տիրապետում ներկայիս իրավիճակին:
Նշենք, որ բավականին ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողն իր խոսքում վստահաբար պնդել էր, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ու կրկնակի հшրվшծ է հասցրել եկեղեցուն, ուստի պատահականության մասին խոսելն անիմաստ է: