Ակնայում ական է պայթել․ Ալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է․ մանրամասներ

Ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է գրավյալ տարածքների ականազերծման գործընթացները, որոնք ուղեկցվում են պայթյուններով ու մարդկային կորուստներով։ Հերթական նման դեպքն է գրանցվել Ակնայի տարածաշրջանի ականազերծման ժամանակ։

Ական է պայթել, որի ժամանակ ականազերծողը, ում անունն Ֆարիդ Ալիև է, տարբեր վնասվածքներ է ստացել ու փոխադրվել է մոտակա հիվանդանոց։ Հիշեցնենք, որ նմանօրինակ մի դեպք էլ հուլիսի 27-ին էր գրանցվել այդ տարածաշրջանում։

Ականազերծման ժամանակ հաճախակի գրանցվող պայթյունների միջադեպները թույլ են տալիս ենթադրել, որ գործընթացը կազմակերպվում է մեղմ ասած ոչ այնքան պրոֆեսիոնալ ձևով։ Այս դեպքերի առիթով Ստյոպա Սաֆարյանը գրում է հետևյալը․

«Ադրբեջանցի ականազերծողները այնքան հաճախակի են պայթում ականների վրա, որ արդեն սկսում եմ կասկածել, որ դրանց որևէ տեղ, որևէ հաստատությունում ու որևէ կերպ սովորեցրել են ականազերծել ու այժմ սկսնակները պրակտիկայի մեջ են։ Փաստորեն, Ակնայի քարտեզներն էլ չեն օգնում։ Էստեղ են ասել՝ մեկը հազար դառնա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: