«Ահա այս հրաշք աղջիկն է՝ Արևիկը, որ ծնվեց այստեղ՝ Ստեփանակերտի ծննդատան ապաստարանում»․ բժշկի հուզիչ գրառումը

Հայտնի բժիշկներից Սևադա Հակոբյանը գրել է․ «Անցյալ տարի այս օրը կարծես ամենա խաղաղն էր, ամենա անկորուստն էր, ամենաչոր աչքերովն էր։ Մի ակնթարթում սարսափ պատեց մեզ և ամեն ինչ փոխվեց: Մենք դեռ անցնում ենք անդառնալի կորուստների գիտակցման դառը ճանապարհով։

Սակայն մենք ունենք պարտք, պարտք ընկածների հանդեպ, պարտք գալիք սերնդի հանդեպ։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, առավել ևս հիմա: Այս նկարում կատարվող իրականությունը 44 օրյա պատերազմի ժամանակ բոլորիս համար լույս էր։

Հայ կինը ծննդաբերեց Ստեփանակերտի ապաստարանում։ Նոր կյանքի ծնունդ, որի պատգամը մեկն է` չհանձնվել, չնահանջել ու շարունակել։ Ապրել, ապրել, ապրել»։ Ապա նե տեղադրել է բալիկի՝ Արևիկի լուսանկարը և գրել է հետևյալը․

«Ահա այս հրաշք աղջիկն է՝ Արևիկը, որ ծնվեց այստեղ՝ Ստեփանակերտի ծննդատան ապաստարանում: Նա մեկ շաբաթից կդառնա 1 տարեկան: Ծնվեց արկերի պայթյունի տակ և նոր կյանքի ու հույսի սկիզբ դրեց: Աստված պահապան ու զորավիգ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: