Ահա, թե ինչի համար են ափսոսում մարդիկ կյանքի վերջում

Ժողովրդն ասում է՝ արած բանի համար մի ափսոսիր, չարածիդ համար ափսոսիր։ Ափսոսանքի զգացողությունը հաճելի երևույթ չէ։ Սակայն վանեք տհաճ զգացողությունները, քանի որ ամեն բան ենթակա է շտկման։ Կարելի է վերանայել, ուղղել քայլերը, սակայն տհաճ զգացողություններով շարունակել ապրել անկարելի է։

Մի քանի երկրներում ուսումնասիրություններ են կատարվել, որի արդյյունքում պարզվել է, թե մի ամբողջ կյանք անց ինչի համար են մարդիկ ափսոսում։ Եվ այսպես, 60-70 տարեկան անձանց ուղղված հարցերի պատասխանները 4 խմբավորման են դասվել։

1-ին խմբում դասվել են այն պատասխանները, որոնք ողջ կյանքում գնացել են աշխատանքի, սակայն այդպես էլ չեն սիրել այդ աշխատանքը, մասնագիտությունը։

2-րդ խմբում ափսոսանքները հարազատների հետ սակավ ժամանակի անցկացնում է եղել։ 3-րդ խմբում՝ առողջությանը չհետևելը։ 4-րդում՝ աշխարհը չտեսնելու մասին ափսոսանքները։

Եվ այս պատասխանների մեջ երբեք չեք հանդիպի ափսոսանքներ, որ չգնեցին բնակարաններ, մեքենաներ, թանկարժեք այլ իրեր։ Կարծում ենք մտորելու առիթ կա։

Понравилась статья? Поделиться с друзьями: