Վրացական հետաքրքրությունը մեր մշակութային դաշտի նկատմամբ նկատելի է ու գովելի: Հայ-վրացական մշակութային համագործակցության բազմաթիվ հաջողված դեպքեր կան:
Հիշենք համատեղ ֆիլմերը («Միմինո»), երաժշտական կատարումները և այլն: Դեռ ամիսներ առաջ Ա. Աշոտյանը հրապարակել էր, թե ինչպես են վրացի մի խումբ երգիչներ կատարել իր հեղինակած երգը ընկերության մասին:
Հերթական այսօրինակ հրապարակումը Վաչե Ամարյանից է: Նա իր սոցցանցային հարթակներում հանրայնացրել է, թե ինչպես են մի խումբ վրացի երգիչներ կատարում իր և Լիլիթ Հովհաննիսյանի դուետային «Ինձ չսպանես» երգը:
Վրացի երգիչները մինչ կատարումը սկսելը ողջույնի խոսք են հղել՝ ասելով, որ մենք միասին ենք դիմավորում արշալույսներն ու մայրամոտները, բարեկամներ ենք, մեր երկինքն ու աստղերը նույնն են, իսկ այս երգը թռչում է դեպի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանից:
Վաչե Ամարյանը, հրապարակելով վրացի գործընկերների կատարումը, նշել է, որ նրանք հրաշալի են կատարում՝ շնորհակալություն հայտնելով անակնկալի համար:
Браво братья грузины @bravo_metehi_official🙌🏻❤️🎼✨👏👏👏👏Shat lav katarecin mer duet@🔥#indzchspanes #vacheamaryan #lilithovhannisyan
Опубликовано Vache Amaryan Вторник, 26 мая 2020 г.