Արփի Գաբրիելյանը նոր կարգավիճակում շարունակում է ակտիվորեն իր հետևորդներին ներկայացնել անցկացրած գեղեցիկ օրը և ունեցած անկրկնելի ու հաճելի զգացողությունները:
Նա դա անում է սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարների կամ վիդիոնյութերի տեսքով:
Հերթական ուշարժան հրապարակումը սթորիներում է արել արտիստուհին. նա սթորիներում մի փոքրիկ տեսանկարահանված վիդիոնյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են իրեն և նորածին զավակին ընդունել տանը:
Գեղեցիկ, արտիստային զույգի առաջին բալիկի ծննդյան առիթով կապույտ, ոսկեգույն և սպիտակ գունային երանգավորումների շրջանակներում գեղեցիկ զարդարել են Արփիի և Միհրանի բնակարանը:
Պատրաստել են մի գեղեցիկ, նույն երանգներով ձևավորված տորթ: Քաղցրավենիքները դասավորել են գեղեցիկ ձիուկների վրա, որոնք կառուսելային ատրակցիոն են հիշեցնում:
Ամեն ինչ գեղեցիկ, ճաշակով և միևնույն ժամանակ շքեղ է ստացվել: Արփին, հրապարակելով փոքրիկ նկարահանումը, գրառում է կատարել՝ բարի գալուստ մաղթելով իր առաջնեկին:
Արփիի տեղադրած գեղեցիկ հոլովակը ներկայացնում ենք կից: