Ահա թե ինչպես է դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանը շնորհավորել մայրիկի ծննդյան տարեդարձը

Հայտնի շոումեն Ա. Պետրոսյանը կանոնավոր սկզբունք է մշակել՝ սոցհարթակում հիշատակելով ու շնորհավորելով մտերիմների, ընտանիքի անդամների ծննդյան օրերը: Արմենի հերթական շնորհավորական հրապարակման առիթն ու հասցեատերը մայրն է:

Շնորհավորելով սիրելի մոր՝ Կարինե Եղիազարյանի ծննդյան հերթական տարեդարձը, Արմենը նրանից պարզապես շնորհակալություն է հայտնել այն ամենի համար, ինչ մայրը տվել է իրեն:

«Մամ ջան, ծնունդդ Շնորհավոր: Շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է շոումենը՝ հանրայնացնելով գեղեցիկ լուսանկար, որտեղ պատկերված է մայրը՝ Կարինեն, և շոումենի միջնեկ աղջիկը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արմեն Պետրոսյանը շնորհավորել էր նաև հոր ծննդյան տարեդարձը, ով արդեն հանգուցյալ է: Նա հոր ծնունդը շնորհավորելիս ևս լուսանկար էր հանրայնացրել՝ գրելով, որ նրա կերպարը միշտ վառ կմնա իր սրտում:

Շոումենի շնորհավորական հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ շնորհավորական մեկնաբանություններ: Կարինե Եղիազարյանին շնորհավորել են Ա. Պետրոսյանի էջի հետևորդները, ծանոթները, մտերիմներն ու գործընկերները:

Понравилась статья? Поделиться с друзьями: