«Ահա թե ինչպես է հանգստանում ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ: Հայ զինվորը հանգստանում է հայ զինվորին վայել…»

Սոֆի Գրիգորյանն իր սոցհարթակում մի ուշագրավ հրապարակում է հանրայնացրել՝ պատմելով վերջերս Մատաղիսից վերադարձած մի ծանոթ զինվորականի հետ իր հանդիպումից:

«2 օր առաջ հանդիպեցի իմ ծանոթներից մեկին, ով ավելի քան 20 օր գտնվում էր Մատաղիսի դիրքերում: Սկսեցի հարց ու փորձ անել դիրքերից, տղաներից, սննդի որակից, պայմաններից, դժվարություններից…

Բոլոր հարցերիս պատասխանում էր միատոն, սառը, առանց որևէ դիմախաղի եւ միայն վերջին հարցիս, թե ինչպես էին հանգստանում զինվորները, ծանոթիս դեմքին ցավն ու հպարտությունն իրար գրկած ժպիտ հայտնվեց. Ձեռքը տարավ հեռախոսին, ցույց տվեց այս նկարն ու ասաց,- Սոֆի ջան, ահա թե ինչպես է հանգստանում ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ:

Հայ զինվորը հանգստանում է հայ զինվորին վայել… Մի քանի րոպե հեռախոսը ձեռքումս քարացել էի: Այո, շախմատը բնորոշ է հայկական մտածելաձևին։ Այո, միայն հայ զինվորը կարող է իր «հասանելիք» մի քանի ժամ հանգիստն անցկացնել շախմատ խաղալով:

Այո, հայի կյանքն էլ շախմատի պես բարդ է եղել և հայը միշտ կարողացել է գոյատևել և հաղթել մտքի, կամքի եւ համբերության շնորհիվ: Կեցցե՛ հայը, կեցցե՛ հայ զինվորը, կեցցե ՛ հայեցի դաստիարակությունը»:

2 օր առաջ հանդիպեցի իմ ծանոթներից մեկին, ով ավելի քան 20 օր գտնվում էր դիրքերում:Սկսեցի հարց ու փորձ անել դիրքերից,…

Опубликовано Sophia Grigoryan Вторник, 20 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: