Հայտնի ու բազմատաղանդ արտիստ Արմեն Պետրոսյանը չի խորշում իր նեղանձնական հարցերն ու ընտանեկան նշանավոր դեպքերի, իրադարձությունների մասին բարձրաձայնել համացանցում, ինչպես հաճախ վարվում են հայտնի հանրային դեմքերը:
Ա. Պետրոսյանի հերթական հրապարակման առիթն ու պատճառը սիրելի հայրն է, ավելի ճիշտ՝ հոր ծննդյան օրը: Արմենը հանրայնացրել է սիրելի հայրիկի հետ իր լուսանկարը և շնորհավորել նրա ծննդյան օրը
Ա. Պետրոսյանի հրապարակումց պարզ է դառնում, որ սիրելի հոր ծննդյան վաթսունութամյակն է, սակայն նա այլևս հրաժեշտ է տվել երկնային կյանքին ու ողջ չէ: Դերասանը շնորհավորական հրապարակման մեջ գրել է, որ շատ է սիրում հորն ու որ նա մշտապես իր հետ է, իր կողքին:
Դերասանի հրապարակման ներքո հիշատակի ու գնահատանքի խոսքեր են տեղ գտել: Օգտետերերից ոմանք անձամբ ճանաչել են Արմենի հորը: Օգտատերերից մեկը գրել է, որ Արմենի հայրը՝ Աշոտը, իրենց ընտանիքի քավորն է եղել և շատ հարգարժան ու սիրված մարդ է եղել: