Ահա թե ինչպես է Միհրան Ծառուկյանն իրականացրել Աստղիկի երազանքը. հուզիչ տեսանյութ

Կարանտինի օրերին Միհրան Ծառուկյանը Բլեք սթար բուրգերից պատվեր է կատարել՝ սոցցանցային իր էջում հանրայնացնելով իր պատվերի մասին:

Դրանից հետո բազմաթիվ նամակներ է ստացել, որոնց մեջ երգչին անտարբեր չի թողել հատկապես մեկը՝ Աստղիկի նամակը:

Աստղիկը գրել է, որ շատ կուզեր գոնե մեկ անգամ ուտեր այդպիսի բուրգեր, երբեք չի կերել: Մ. Ծառուկյանը որոշել է իրականացնել Աստղիկի ցանկությունը:

Նախապես ճշտելով աղջկա հասցեն՝ նա անձամբ է այդ բուրգերներից տարել Աստղիկենց գյուղ, որը գտնվում է Վայոց ձորի մարզում: Բավականին հետաքրքիր այց է ստացվել արդյունքում:

Այս անակնկալ այցը մեծ ուրախությամբ և ոգևորությամբ է ընդունվել Աստղիկի և նրա ընտանիքի անդամների կողմից:

Մ. Ծառուկյանն այստեղ արժանացել է ջերմ ընդունելության և հյուրասիրության: Երգիչը գյուղում անցկացրած իր օրը նկարահանել և տեղադրել է սոցցանցային իր էջում, որը ներկայացնում ենք կից:

Գյուղից Մ. Ծառուկյանը վերադարձել է գյուղական մթերքներով՝ պանիր, մեղր, պահածոներ և այլն:

Թող, որ մեր երեխաների ամենափոքր և ամենամեծ երազանքներն իրականանան , ինչպես՝ մեր Աստղիկինը ։ Շնորհավո’ր երեխաների պաշտպանության միջազգային օրը ։ Շնորհավո’ր Ձեր տոնը , սիրելի’ փոքրիկներ ։#Mihrantsarukyan#ArmBlacksyarburger

Опубликовано Mihran Tsarukyan Понедельник, 1 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: