Ահա թե ինչպես է որդու ծննդյան տարեդարձը շնորհավորել հայտնի փաստաբան Գարիկ Գալիկյանը․«Բարի ծառայություն․․․»

Այսօր հայտնի փաստաբաններից մեկի՝ Գարիկ Գալիկյանի որդու՝ Գրիգոր Գալիկյանի ծննդյան տարեդարձն է։ Գրիգորը բոլորում է ծննդյան տասնութ տարին։ Սա բավականին պատասխանատու տարիք է տղայի համար։ Այս առիթը հորը մտածելու և հուզվելու առիթ է տվել։

Նա իր հույզերն է կիսել հանրային տարածքում՝ սոցհարթակում։ Որդու ծննդյան օրվա առիթով Գարիկ Գալիկյանը գրել է հետևյալ հուզիչ տողերը՝ տեղադրելով նրա լուսանկարը․

«Տղես, Գրիգս ծննունդդ շնորհավոր։ 18 տարի առաջ քո ծնվելով դարձա հայր ու զգացի ինչ հաճելի ծանրություն է իջնում ուսերիս, Քո ծնվելով սկսեցի կյանքին այլ կերպ նայել։

Այսօր Դու թևակոխեցիր Քո կյանքի ամենակարևոր փուլերից մեկը, դարձար չափահաս։ Գրիգ ջան, Քեզ Քո կյանքում միշտ կանաչ ճանապարհ լինի, բարի ծառայություն լինի։

Հաջողություն ու առաջընթաց ունենաս աշխատանքում, և արժանի լինես մեր հայրենիքին, հանուն որի նահատակվեցին մեր հազարավոր հայորդիներ»,- իր հայրական խոսքը եզրափակել է Գ․ Գալիկյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: