Ահա թե ինչպես է Քրիստինե Պեպելյանի տղան իրեն դրսևորում ամերիկյան սուպերմարկետում

Գաղտնիք չէ, որ շատ մայրիկների նման, Ք․ Պեպելյանի համար նույնպես իր բալիկը հիմնական ուրախությունն ու ուշադրության օբյեկտն է։ Երգչուհին մեկ անգամ չէ, որ կարճատև տեսանյութերի միջոցով պատմել է իր բալիկի առօրյայի ու նախասիրությունների մասին։

Քրիստինեի հերթական նմանօրինակ տեսանյութն արվել է ամերիկյան սուպերմարկետներից մեկում։ Փոքրիկ Արեգը սուպերմարկետ է գնացել ոստիկանական մեքենա գնելու։ Հատկանշական է, որ երեխան իրեն միանգամայն անկաշկանդ է զգում բազմամարդ ու ընդարձակ խանութում։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է փոքրիկ Արեգը շրջում խանութում, ձեռքով ողջունում տեղում գտնվող մարդկանց, նրանց իրեն հուզող հարցերը տալիս և ճշտում իրեն անհրաժեշտ տեղեկությունները։ Ակնհայտ է, որ Քրիստինե Պեպելյանը բալիկի մեջ հետևողականորեն զարգացրել է շփման որոշակի հմտություններ։

Քրիստինե Պեպելյանի տղայի մասնակցությամբ կարճ, բայց ուշագրավ տեսանյութը, որտեղ երևում է, թե երեխան ինչպես է ի վերջո իրեն ոստիկանական մեքենա գնում, կարող եք դիտել կից բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: