Ահա թե ինչպիսի անակնկալ է մատուցել Լիլուն իր մայրիկին

Երգչուհիներից Լիլուն, ինչպես հայտնի է, ապրում է Ամերիկայում։Երգչուհու հրապարակումներից հասկանալի է դառնում, որ ընտանիքն ապրում է հագեցած և ակտիվ կենսակերպով։ Լիլուն հաճախ է պատմում իրենց առօրյա անցուդարձից։

Լիլուի նոր հրապարակումը բավականին հուզիչ է։ Երգչուհին հյուրընկալել է իր մայրիկին։ Մայրիկին ընդունելու յուրօրինակ եղանակ ու անակնկալ է մտածել Լիլուն։ Մայրիկին դռների մոտ գեղեցիկ ծաղկեփնջով դիմավորում է Լիլուի ավագ որդին։

Թոռնիկի ծաղիկներից հուզված մայրը ներս է մտնում, իսկ ներսում մայրիկի մասին գեղեցիկ երգ է հնչում։ Դստեր հետ ողջագուրվելուց հետո Լիլուն մատուցում է նաև իր պատրաստած նվերը։ Մայրը նվերը բացելուց հետո շնորհակալություն է հայտնում դստերը՝ գրկելով նրան։

Հուզառատ պահը երգչուհին տեսանկարահանել ու տեղադրել է իր սոցհարթակում՝ ասելով, որ իր մայրը շատ համեստ ու աստվածավախ կին է։ Լիլուի մատուցած այս գեղեցիկ ու հուզառատ պահը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: