Ահա թե ինչպիսի դժվար իրավիճակում է հայտնվել Զառա Արամյանը․ ուշագրավ տեսանյութ

Զառա Արամյանը խիստ դժվար իրավիճակում է հայտնվել։ Նա իր ընկերուհիներից մեկի՝ Շուշանի հետ մեկ այլ ընկերուհու մեքենայով ճանապարհվել է մոնտաժի, երբ մեքենան խափանվել ու կանգնել է։ Շուշանը դուրս է եկել, որից հետո մեքենայի դռներն այլևս չեն բացվել։

Դրանից հետո մեքենայի ղեկին գտնվող ընկերուհին Զառայի հեռախոսը վերցրել է և հեռացել։ Զառան դրանից հետո փորձել է օգնություն խնդրել մոտակա կանգնած մարդկանցից, սակայն մարդիկ անտարբեր են մնացել Զառայի կանչերին։

Զառան մեքենայի մեջ սպասել է Շուշանին, իսկ մինչ Շուշանի վերադառնալն անծանոթ մարդիկ տարել են մեքենայի ակը։ Այդ ընթացքում Զառան հայտնվել է նյարդային շատ վատ վիճակում։

Շուշանը վերադարձել է իրենց ընկերներից մեկի հետ։ Ընկերը՝ Լյոշը, վերադարձրել է գողերին և գողոնը։ Գողերն իրենց ձեռքերով նորից հետ են դրել հանված ակը։ Վերջում պարզվել է, որ Զառային նկարահանում է թաքնված տեսախցիկը։

Այս ուշագրավ տեսարանը և Զառայի ապրումները ցուցադրող տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: