Նրանք, ովքեր մինչ այս առիթ են ունեցել ականատես լինելու տարբեր պшտերшզմների, միաձայն պնդում են, որ այս պшտերшզմն իր բնույթով, վարման կարգով ու էությամբ շեշտակիորեն տարբերվում է մյուս բոլոր պшտերшզմներից:
Այս ամենով հանդերձ՝ հիացմունք ու հպարտություն է առաջ բերում սահմանին կանգնած մեր դիրքապահ հերոսների ինքնավստահությունն ու հաղթելու համոզմունքը: Նրանք այնպիսի խիզախության ու անկոտրում ոգու դասեր են տալիս բոլորին, որ միայն զարմանալ կարելի է:
Համացանցում շրջանառվում է հերթական նյութը, որն արվել է արցախյան դիրքերից մեկում: Մեր դիրքապահ տղաներից մեկը հեռախոսով նկարահանել է դիրքերում գտնվելու իր առօրյայից մի հատված: Նա բոլորին ասում է, որ առհասարակ վախենալու ոչինչ չկա:
Նկարահանման ժամանակ մոտակայքում ռnւմբ է պшյթnւմ, որից մեր խիզախ դիրքապահը միայն աչքն է թարթում: Իսկ հետո շարունակում է խոսքը՝ ասելով, որ ամենից շատ կրեկեր է սիրում: Խիզախ դիրքապահի նկարահանած նյութը ներկայացնում ենք կից: