Ահա թե ինչպիսի տեսանյութ է հրապարակել Արմենչիկը դստեր ծննդյան տարեդարձից

Հանրահայտ երգիչներից Արմենչիկի սկզբունքայնությունն ընտանիքին վերաբերող թեմաներին պարզապես օրինակելի է շատերի համար։ Երգիչը, ապրելով հայկական միջավայրից հեռու, կարողացել է իր շուրը ստեղծել համապատասխան հայկական միջավայրը, որտեղ էլ մեծանում են նրա երեխաները։

Արմենչիկն արդեն երեք բալիկների հայր է։ Նրա ավագը տղա է, միջնեկը՝ դստրիկ, կրտսերը՝ դարձյալ տղա։ Նախօրեին Արմենչիկի ընտանիքում օրը տոնական է եղել, քանի որ ընտանիքի հրեշտակը՝ դստրիկը բոլորել է ծննդյան հերթական տարեդարձը։

 

Դստրիկին ծնողներն Անգելինա են անվանակոչել։ Լրացել է Անգելինայի հինգ տարին։ Այդ առիթով գեղեցիկ տորթ են պատրաստել, որի մոմերն Անգելինան փչել է հայրիկի կատարմամբ հնչող ծննդյան տարեդարձի մասին երգի հնչյունների ներքո։

Ընտանեկան այդ գեղեցիկ պահը հայրը ֆիքսել է տեսախցիկով և տեդադրել իր սոցհարթակում։ Արմենչիկի ընկերներն ու երկրպագուները բազմաթիվ բարեմաղթանքներ են ուղղել փոքրիկ Անգելինային ծննդյան տարեդարձի առիթով, որին միանում ենք մենք՝ առաջարկելով Արմենչիկի տեղադրած նյութը դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: