Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Տավուշի թեմի առաջնորդը որոշել է անձամբ իր ներկայությամբ սատարել մեր սահմանապահ քաջերին՝ գտնվելով նրանց կողքին: Լինելով առաջին քրիստոնյա ազգը՝ մենք մեծ արժեք ենք տալիս Աստվածային խորհրդին ու պատվիրաններին:
Սակայն եթե հարցը ազգային գոյությանն է վերաբերվում, ապա կրոնավորները ևս թողնում են խաչը՝ միանալով հայրենի հողի պաշտպանների շարքերին: Այդպես եղել է միշտ, այդպես է նաև այսօր:
Բագրատ Գալստյանն ու այլ կրոնավորներ սիրով ու մեծ նվիրվածությամբ այս օրերին գտնվում են դիրքերում, յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում փորձում են օգտակար լինել՝ իրավիճակը հօգուտ մեզ ուղղելու համար:
Տեղում գտնվելով՝ Բագրատ սրբազանն իր տպավորություններն ու ծանր ապրումները շատ հակիրճ է ձևակերպել՝ մեկ նախադասությամբ:
Նա ասել է,որ տեղում համոզվել է, որ մեր դիմաց կանգնած է ոչ թե հակառակորդ, ինչպես նախկինում էր համարում, այլ թշնшմի, ում պետք է պարզապես nչնչшցնել, քանի որ այլ տարբերակ չկա: