Ահա թե ինչ հուզիչ լուսանկար և գրառում է հրապարակել հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը

Հանրահայտ երգիչ Գուրգեն Դաբաղյանը ակտիվորեն և ինտերակտիվ եղանակով կարողանում է պահել իր շփումն ու կապն իր հետևորդների, իր գործունեությամբ հետաքրքրվողների հետ։

Ընդ որում, Գուրգենը բավականին անկեղծ ու անմիջական է իր հանրային շփումներում։ Գուրգենը հաճույքով է խոսում իր ընտանիքի և ընտանիքի անդամների մասին։

Գուրգենի հետևորդները միշտ սիրով են ընդունում սիրելի երգչի երիտասարդ ու գեղեցիկ ընտանիքի անդամների մասնակցությամբ արված բոլոր հրապարակումները։

Գուրգենն օրերս մի ուշագրավ լուսանկար է տեղադրել, որտեղ նա Շուշաննայի հետ է։ Լուսանկարին կից երգիչը պատմել է, որ այդ կադրը արվել է այն ժամանակ, երբ նա պատրաստվել է տնից դուրս գալ և գնալ նոր երգի տեսահոլովակի նկարահանման։

Երգիչը պատմում է, որ Շուշաննան իրեն հաջողություն է բերել՝ տնից դուրս գալուց առաջ փաթաթվելով ու համբուրելով հայրիկին։ Իր նոր տեսահոլովակի հաջողությունը Գուրգենը կապում է հենց Շուշաննայի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: