Ահա թե ինչ ուշագրավ նախագիծ է որոշել իր ծննդավայրում իրականացնել Արթուր Աբրահամը

Հանրաճանաչ և աշխարհում մեծ հեղինակություն ունեցող մարզիկներից Արթուր Աբրահամը որոշել է հայրենիքում մի ուշագրավ նախաձեռնություն իրականացնել։ Վերջին ամիսներին մարզիկը հայրենիքում է գտնվում։

Նա հաճախ է իր սոցհարթակում հայրենիքի տարբեր վայրերում արված լուսանկարներ տեղադրում՝ ծանոթացնելով իր սոցհարթակը հետևողներին Հայաստանյան վայրերի ու գեղեցկությունների մասին։

Այսօր Արթուրը մի ուշագրավ լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում՝ հայտնելով, որ առաջիկայում պատրաստվում է շինարարական հետաքրքիր նախաձեռնություն իրականացնել։ Նա շինարարության վայր է ընտրել իր ծննդավայրը։

Մարզիկը նշել է, որ Ներքին Չարբախը, որտեղ ծնվել ու մեծացել է ինքը, շուտով նոր կանաչապատ ու ծառաշատ վայր է ունենալու, որտեղ լինելու է նաև երեխաների զբոսանքի համար նախատեսված այգի ու խաղահրապարակ։

Լուսանկարում պատկերված է այն շինհրապարակը, որտեղ մեկնարկել է այգու և խաղահրապարակի շինարարության աշխատանքները։ Հրապարակում է նաև Արթուր Աբրահամը, ով ծանոթանում է իրականացվող աշխատանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: