Ահա թե որն է եղել Քիմ Քարդաշյանի ծննդյան լավագույն նվերը

Գաղտնիք չէ, որ հաջողակ ու հայտնի ամերիկահայուհի Քիմ Քարդաշյանը մտապես ուշադրության և հոգածության կենտրոնում է պահում աշխարհի մի նակյունում ծվարած հայոց խնդիրները: Նրա ամենօրյա ուշադրության տիրույթում են ընթացիկ իրադարձությունները:

Երեկ լրացել է Քիմի քառասունամյակը: Բազմազբաղ ու բազմազավակ կնոջ համար զարմանալիորեն ծննդյան օրվա լավագույն նվերը դարձյալ կապված է եղել հայկական հարցի հետ: Նա իր ինստագրամյան հարթակի պատմություններ բաժնում կիսվել է իր մտորումներով և ուրախությամբ:

Քիմը գրել է, որ իրեն մեծ ուրախություն է պարգևել այն լուրը, որն իմացել է հենց իր ծննդյան օրը՝ ընդունելով այն որպես լավագույն նվեր:

Իսկ լուրն այն մասին է, որ ԱՄՆ կոնգրեսի գրադարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ «Հայկական ջшրդեր» խորագիրն անվանափոխվելու է «Հայոց Ցեղшuպшնություն» եզրույթով:

Քիմն իր 190 միլիոն հետևորդի համար արված հրապարակումն ավարտել է՝ ասելով, իրենց շարունակում են աղոթել պшտերшզմի մեջ գտնվող բոլոր կանանց ու տղամարդկանց համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: