Ահա թե ում է հյուրընկալել Սևակ Ամրոյանը. ուշագրավ տեսանյութ

Սևակ Ամրոյանն իր սոցհարթակային էջում մի ուշագրավ տեսանյութ է հանրայնացրել՝ կցելով ծանուցողական մեկնաբանություն: Երգչի կցած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ նա հյուրընկալել է Գուսան Աշոտի տանը:

Երգիչը գրել է, որ իր համար մեծագույն պատիվ է եղել հյուրընկալել իր սիրելի Գուսանի օջախում: Նա պատիվ է ունեցել հանդիպել Գուսանի որդուն, շփվել նրա հետ: Նրանք միմյանց հետ շփումը վայելել են Գուսանի տանը կից գտնվող այգում:

Երգիչը հարմար առիթը բաց չի թողել և Գուսանի հարկի ներքո իր կատարմամբ հնչեցրել է Գուսանի հեղինակած գեղեցիկ երգերից մեկը՝ այն նվիրելով Գուսանի որդուն: Սևակը երգել է Գուսանի հայտնի ու սիրված «Օջախում» երգը, որը տվյալ պահին բավականին խորհրդանշական հնչողություն է ունեցել:

Գուսանի որդին ձայնակցել է Սևակին երգի կատարման ժամանակ: Հետո նա իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնել է ծափահարության միջոցով:

Սևակի հանրայնացրած այդ ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել վարը:

Ճամփորդ եմ//Premiere https://youtu.be/ijEFMLj5Abg

Опубликовано Sevak Amroyan Суббота, 5 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: