Աղասի Իսպիրյանը ու Արմինե Հունայնանը ներկայացրել են «Ախ, իմ երկիր» երգը, որը կարոտի մասին է երկրի նկատմամբ։ Կրկին կարոտի ու ողբի թեմայի մասին ենք ցավոք ստիպված երգել, քանզի պատմության մեջ շատուշատ դասեր էդպես էլ չենք քաղում։
Երաժշտության հեղինակը հենց երգչուհին է Արմինե Հարությունյանը, իսկ բառերը հեղինակել է Հռիփսիմե Գասպարյանը։ Գործիքավորումը արել է Գարեգին Առաքելյանը՝ «ԳԱԹԱ» բենդի ղեկավարը։ Հովանավորել է Հարություն Թանոսյանը, ռեժիսորն է Սամվել Գալստյանը։ Հոլովակը եկեղեցու բակում է։ Երգիչները սև հագուստով են, քանզի կրկին սուգն է մեզ պատել։
Սակայն երգը պոզիտիվ ուղերձ էլ է պարունակում, քանզղի ասում է ՝ Թուրքը չի վայելի, իսկ հայը մի օր կտիրի։ Երևի հենց լավատեսությունն է մեզ տալիս ապրելու շանս, նույնիսկ այս դժվարագին պայմաններում, երբ հավատի հետ զուգահեռ կաթվածահար է լինում նաև հույսը։
Չպիտի մոռանանք, որ սև օրը դեռ սև կյանք չէ։