Աղասյան եղբայրների անմահության ուղին և սխրանքի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի․ ճանաչենք մեր հերոսներին

Հայ նորագույն պայքարի պատմության էջերում իրենց անուններն ոսկե տառերով գրել են Աղասյան եղբայրները, ովքեր երկուսով մասնակցել են արցախյան վերջին քառասունչորս օր տևած պատերազմին և, ցավոք սրտի, անմահացել են երկուսն էլ։

Եղբայրների մարմինները հետպատերազմական շրջանում երկար ժամանակ չէին գտնվում։ Եղբայրներից Արսենն իր պայքարը մղում էր Թալիշում։ Նա անմահության ուղին բռնել է հոկտեմբերի երեքին։ Նրա մարմինը գտել են գարնանը միայն՝ մարտի քսանչորսին։

Եղբայրներից մյուսը՝ Արթուրը, իր պայքարը մղում էր Մատաղիսում։ Նա ժամանակին հերոսաբար մասնակցել է նաև մի քանի տարի առաջ չորս օր տևած գարնանային պատերազմին։ Արթուրը ևս հոկտեմբերի երեքին է բռնել անմահության ուղին։

Սակայն Արթուրի մարմինը բոլորովին վերջերս է գտնվել։ Նրան գտել են հուլիսի տասնչորսին։ Արթուրին ճանաչել է նրա հրամանատարության ներքո ծառայած զինծառայողներից մեկը, ով իր հրամանատարին ճանաչել է նրա անձնական իրերի՝ հեռախոսի, խաչի, անվանական սվինի օգնությամբ։

Արթուրին հերոսի կոչում է շնորհվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: