«Աղջկաս հարսանեկան զգեստի ողջ պատմությունը»․ Անահիտ Կիրակոսյանը ընտանեկան ուշագրավ դրվագներ է ներկայացրել

Անահիտ Կիրակոսյանը համացանցային իր հարթակներում հաճախ է պատմում իր ընտանիքից և կիսվում ըտնտանեկան կարևոր իրադարձություններով։

Այս անգամ դերասանուհին դրվագներ է ներկայացրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է ստեղծվել իր մեծ դստեր՝ Լաուրայի հարսանեկան զգեստը։

Զգեստն իսկապես շատ գեղեցիկ է և անչափ սազում է Լաուրային։ Նշվում է, որ այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է։ Անահիտը շնորհակալական ջերմ խոսքեր է ուղղել անթերի աշխատանք կատարած անձնակազմին։

«Աղջկաս հարսանեկան զգեստի ողջ պատմությունը»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը։ Հիշեցնենք, որ դերասանուհու դուստրն ամուսնացել է ամիսներ առաջ։

Ամուսնու երեխաների հետ Անահիտը իդեալական հարաբերություններ ունի և բազմաթիվ առիթներով նշել է, որ նրանք իր հարազատ երեխաներն են։

Նրանց յուրաքանչյուր ձեռքբերում, կյանքի յուրաքանչյուր երջանիկ դրվագ նույնքան իրենն են և նույնքան երջանիկ է երեխաների երջանկությամբ։

Հետաքրքիր և ուշագրավ դրվագները կարող եք գտնել նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!