Ամարասի Վիկան ակտիվորեն վարում է իր ինսթագրամյան էջը։ Նա ունի ռեկորդային 404000 հետևորդներ։ Վերջին նկարներում նա այլ աստղերի հետ գովազդում է Անկասա բրենդի հուդիները։
Իր հետ է նաև դուստրը։ Վիկան հաճախ է պարային վիդիոներ գցում։ Նա նաև ակտիվորրեն վարում է իր տիկ տոկ էջը։ Վիկան պարուհու համար բավականին լիքոտ է, սակայն դա նրան չի խանգարում։ Վիկայի դուստրը Նանուլը կարծես Վիկայի կրկնօրինակը լինի։ Նա էլ է ինսթագրամում գցում պարային տիպի վիդիոներ։ Նանուլը նկատելիորեն մեծացել է։
Շատերը կհիշեն հազիվ խոսող, բայց արդեն երգող Նանուլիկին, ում զուգերգը Լիլիթ Հովհաննիսյանի հետ դարձավ իսկական հիթ։ Տիկ տոկում Վիկան վիդիո ունի, որը մեկ միլիոնից ավել դիտում ունի արդեն, սա իսկական ռեկորդ է հայկական տիկտոկի համար։
Առհասարակ տիկ տոկը դարձել է նոր իրականություն, որտեղ հայտնվում են նաև շատ կայացած մարդիկ, քանզի զգում են, որ շահավետ է։