Այսօր Լիլիթ Բասյանը բոլորում է ծննդյան քսանիննամյակը: Լիլիթի մանկության մեծ մասը, ինչպես նաև ուսումնառության շրջանը անցել է Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում: Լիլիթը առիթի դեպքում ցավով է հիշում այդ ժամանակահատվածի որոշ մանրամասներ:
Ընտանիք կազմելուց հետո Լիլիթը փոխադրվել է Հայաստան և այժմ էլ սիրով ապրում է հայրենիքում: Նա իր սոցհարթակում մեծ ակտիվությամբ դիետոլոգիական խորհուրդներ է տալիս բոլոր հետաքրքրվողներին՝ ճիշտ սնվելու և կամ նիհարելու համար:
Սեպտեմբերի վերջին ադրբեջանական կողմի նախաձեռնած աննախադեպ գործողություններից հետո Լիլիթն իր ֆեյսբուքյան վերջին հրապարակումը նվիրել է մեր սահմանապա հերոսներին ու մայրերին: Լիլիթն իր հրապարակման մեջ կիսել է մայրերի ցավը:
Նշելով, որ ինքն էլ զավակ ունի, Լիլիթը գրել է, որ մեր պայքարը ազնիվ ու արդարացի է, քանզի այն մղվում է սեփական հողի վրա խաղաղ գոյակցության իրավունքը պահելու համար: Սակայն մեր հերոսների կյանքը շատ թանկ է ու համարժեք չէ դրան. զինվորի կյանքը գին չունի:
Ես տղա երեխա ունեմ ու այս օրերին սահմանին տիրող իրավիճակից բացի շատ եմ մտածում զինվորների մայրերի մասին… Երևի միայն…
Опубликовано Лилит Басян Понедельник, 28 сентября 2020 г.