Ամեն երեկո այս հետաքրքիր , մեծ փորիկով կենդանին թակում էր կենդանիների ապաստարանի դուռը.ահա թե ինչու

Այսքան տարօրինակ արտաքինով կենդանի դժվար թե տեսած լինեիք:

Օրերից մի օր  Նամիբիայում բեռնատարի   մեջ նկատվեց մի կենդանի:

Նա ուներ լայն ու մեծ թավշե  ականջներ  և երկար շագանակագույն քիթ: Նրա հինգ մատերը նման էին մեծ խլուրդի ոտքերին:

Վարորդը ուշադիր վերցրեց ձագուկին իր գրկում և տարավ անօթևան կենդանիների ապաստարան: Անասնաբույժները հաստատեցին նրա տարիքը `ոչ ավելի, քան 2 ամսեկան:

Փոքրիկ կենդանին  մնացել էր առանց մոր, և  չօգնելու դեպքում, նա անկասկած կմահանար մեքենաների անիվների տակ կամ սովից:

Ապաստարանում կենդանուն  տրվեց շտապ  բուժում: Փոքրիկը ընկերացավ այնտեղ շների հետ, նրանք շատ արագ կապնվեցին միմյանց հետ:

Երբ ավարդը դարձավ 7 ամսեկան ,  ազատ արձակվեց  վայրի բնություն:

Գնալով դեպի ազատություն, ավարդը չմոռացավ իր  հին ընկերներին և  հաճախ  էր  նրանց այցելում:

Понравилась статья? Поделиться с друзьями: