Ամերիկահայ հայտնի մոդել, դերասանուհի, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է ամերիկահայ հանրահայտ մոդել, հեռուստաստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանի ծննդյան քառասունմեկ ամյակը: Քիմը, ում իսկական անունը Քիմբերլի է, ծնվել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգում:

Նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ է, արմատներով գյումրեցի, իսկ մայրն ունի շոտլանդա-հոլանդական արմատներ: Քիմի մայրը՝ Քրիսս Ջենները, մեծ սեր է ունեցել հեռուստատեսության հանդեպ, և նա ևս հեռուստատեսային դեմք է եղել:

Քիմը հայտնի է դարձել 2007 թվականից ի վեր: Հաջողակ ու խելամիտ Քիմը արագորեն կարողանում է մեծ հաջողությունների հասնել, և այժմ բավականին մեծ հեղինակություն ունի աշխարհով մեկ: Նա զբաղվում է նաև հագուստի ու կոսմետիկայի արտադրությամբ:

Քիմի հայկական արմատները նրան հաճախ են բերում Հայաստան: Նախ 2015-ին, ապա նաև 2018-ին Հայաստան եկած Քիմը բավականին տպավորված է հեռացել այստեղից:

Այս դժվարին օրերին Քիմը գործի է դնում իր հեղինակությունը՝ անելով հնարավորը հայրենակիցներին սատարելու համար, ինչը առաջ է բերում մասնավորապես ադրբեւանական կողմի բարկությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: