Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Արցախյան անկախության ճանաչման գերխնդիրն այս պահին օրահարց է ու գլխավոր գերխնդիր: Մի շարք խոշոր քաղաքներ արդեն հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ:

Այսօր Գլենդելի քաղաքային խորհուրդը հեռավար խորհրդի նիստ է արել, որի ընթացքում քննարկել ու ընդունել են Արցախի Հանրապետության անխակությունը: Ինչպես հայտնի է, Գլենդելի քաղաքապետը ազգությամբ հայ է. նա Վրեժ Աղաջանյանն է:

Հենց Վրեժ Աղաջանյանն էլ եղել է սույն խրախուսելի բանաձևի հեղինակը: Բանաձևում ընդգծվում է, որ Արցախը պատմականորեն հայկական տարածք է և հաշվի առնելով բնակչության բացառապես հայ լինելը՝ այն անկախության կարգավիճակի իրավունք ունի:

Բանաձևային ձևակերպումներում ընդգծված է, որ Արցախն ինքնիշխան է և ազատ, այն խարսխված է մարդկային միջազգային իրավունքների սկզբունքների վրա: Քաղաքային խորհրդի ընդունած բանաձևում ընդգծվել են այն բոլոր ավերածությունները, որոնք այս օրերին այնտեղ իրականացրել են թուրքա-ադրբեջանական տանդեմը:

Գլենդելի քաղաքային խորհուրդը նաև հորդորով ու կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին, հետևելով իրենց օրինակին, վարվել նույն կերպ:

Понравилась статья? Поделиться с друзьями: