Ամերիկյան հայտնի ու հեղինակավոր երաժիշտների հայերեն կատարումը մեծ հավանության է արժանացել. սա տեսնել է պետք

Հայտնի երաժշտական Փինք Մարթինի խմբի յութուբյան ալիքում մի հոլովակ է տեղադրվել, որտեղ երևում է, թե ինչպես են երաժիշտները կատարում հայերեն սիրված «Ով սիրուն» երգը:

Յութուբյան հրապարակման մեջ տրվել է նաև տեղեկություն, որ տվյալ երգը հայկական է և հեղինակը Հասմիկ Մանասրյանն է:

Խումբը բավականին մեծ հայտնիություն ու հեղինակություն ունի ոչ միայն ամերիկյան միջավայրում, այլ նաև եվրոպական քաղաքներում: Այս խմբի երաժշտական ալբոմի մեջ տվյալ երգը նույնպես տեղ է գտել:

Նշենք, որ մասնավորապես այս երգը հաճախ է արժանանում օտար երաժիշտների և երաժշտասերների ուշադրությանը: Շատեիրն է գրավում երգի մեղեդայնությունն ու հնչողությունը:

Սան Ֆրանցիսկոյի լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է այս իրողությանը: Պարբերականում տեղ է գտել մի հոդված, որտեղ ոչ միայն լուսաբանվում է խմբի գործունեությունն ու երգացանկը, այլ նաև տեղեկություն է տրվում հայկական երգի մասին:

Երգը ներկայացնում են խմբի կատարողներ Թիմըթի Տիշիմոտոն և Արի Շարիպոն: Վերջինս նաև ամերիկյան ռադիոյի թղթակիցն է:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: