ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ այսօր առավոտյան ժամը 8-ից պետք է հրադարար լինի. ի՞նչ վիճակ է հիմա սահմանին

Հայտնի է, որ Դ. Թրամփն իր նախընտրական գործընթացի շրջանակներում ամերիկյան տարբեր նահանգներում ու վայրերում հանդիպումներ է ունենում մարդկանց հետ: Օգտվելով այս փաստից՝ հայ համայնքը գրեթե մշտապես ներկա է լինում այդ հանդիպումներին:

Հայկական համայնքն այնտեղ է լինում դրոշներով ու թեմատիկ պաստառներով՝ գրավելու նախագահի ուշադրությունը: Նախորդ անգամ նախագահը թռուցիկ անդադարձել էր հայկական հարցին, հայերին:

Հերթական անգամն ավելի լուրջ անդրադարձ է եղել: Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել հայերին, իսկ ներկայիս խնդիրը հեշտ լուծելի է: Նա տեղեկացրել է, որ հարցը պատրաստվում է Կոսովոյի օրինակով լուծել:

Դրան հաջորդել է Դ. Թրամփի թվիթերյան հրապարակումը, որտեղ նա հայտարարել է, որ հայկական կողմից Ն. Փաշինյանը ւ ադրբեջանական կողմից Ի. Ալիևն իրենց պատրաստակամությունն են հայտնել հրադադարի առիթով: Հայկական կողմից ևս Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատել են հրադադարի պահպանման մասին:

Առավոտյան ութից հետո Շ. Ստեփանյանը հրապարակում է արել, որտեղ տեղեկացրել է, որ մինչ ժամը ութը ադրբեջանական կողմը կեղծ հայտարարություն է տարածել, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը, ապա այդ հայտարարությունը հեռացրել է: Դրանից հետո նոր հայտարարություն են տարածել:

Շ. Ստեփանյանի սույն հայտարարությունը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: