Ամուսինս Տող գյուղի հրամանատարն էր, տղաս էլ մինչև վերջ կռվեց իր գյուղի համար. արցախցի ընտանիք (տեսանյութ)

Արցախի Տող գյուղից է տիկին Անժելան: Նա իննսունականների մարտերի ժամանակ ամուսնու հետ պաշտպանել է հայրենի Տողը: Ամուսնուն տիկին Անժելան կորցրել է հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ: Նա գյուղի հրամանատարն է եղել:

Այսօր էլ տիկին Անժելայի որդին է պաշտպանում հայրենի Տողն ու Արցախը: Սեպտեմբերի քսանյոթին, երբ սկսվել են մարտական գործողությունները, ընտանիքը երկմտանքի մեջ է եղել. մնա՞լ, թե՞ տեղափոխվել:

Հասկանալով, որ մնալն անհնար է՝ տիկին Անժելան վերցրել է հարսին, թոռներին ու եկել Երևան:

Նրա երեք որդիները մյուսների հետ շարունակել են հայրենի սահմանների պաշտպանությունը: Տղաներից մեկն այժմ վիրավորում ունի և վերականգնողական բուժում է ստանում:

Տիկին Անժելայի հարսը՝ Գայանեն, նշում է, որ մեծ դժվարությամբ է համակերպվել Տողից դուրս գալու մտքի հետ, իսկ այժմ սպասում է, որ նորից վերադառնա:

Գայանեի համար, ինչպես շատերի, նյութական կորուստները ոչինչ են: Կարևորը՝ մարդկային կորուստներ չլինեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: