«Այնքան էիր հպարտանում իմ հաջողություններով…» Զառա Արամյանի հուզիչ գրառումը հոր մասին

Զառա Արամյանի հայրը՝ Ֆելիքս Արամյանը, արվեստի վաստակավոր գործիչ էր, երաժիշտ, ձայնային ռեժիսոր: Նա եղել է Երևանի Դրամատիկական թատրոնի ադմինիստրատիվ կազմի անդամ: Հոկտեմբորի 25-ին Ֆելիքս Արամյանի հիշատակի օրն է:

Այդ առիթով նրա դուստրը՝ Զառա Արամյանը, հուզիչ գրառում է արել իր սոցհարթակում: Հրապարակելով տարբեր տարիների լուսանկարներ՝ նա գրել է.

«Այնքան էիր հպարտանում իմ հաջողություններով… մի օր անկեղծացար ընկերներիդ մոտ. «Ես ավելի շատ երջանիկ հայր եմ, քան ճանաչված արվեստագետ, ով տեսնում է, ասում է ինքը՝ Զառա Արամյանի հայրն է, դու տես է շան աղջկան…»

Ձեռքիցս բռնած տարար դեպի Հավատք, նվիրեցիր Աստվածաշունչ, երբ բոլորը թաքուն էին խաչակնքվում՝ կոմունիստներ էին… ձեռքիցս բռնած մտանք Արվեստի աշխարհ… հետո արդեն քեզ հա զարմացնում ու գոհացնում էր իմ սերը դեպի լրագրությունը,հեռուստատեսությունը…

Ձեռքիցս բռնած ծանոթացնում էիր Ընկերներիդ հետ,որոնք այժմ իմ ընկերներն են… հիմա ես եմ բռնում նրանց ձեռքերը,որ կարոտս առնեմ քեզանից, զգամ քո այսքան կարոտած ձեռքերիդ ջերմությունը… Թիթեռ, թռիր հեռու հեռու, բարձր բարձր…պատմիր, թե ոնց եմ սիրում ու կարոտում…..»

Понравилась статья? Поделиться с друзьями: