«Այնքան էի տարվել երազանքներովս, որ նույնիկս չհասկացա, թե ոնց կորցրեցի․․․»․ ի՞նչ է կորցրել Սոֆի Դևոյան կրտսերը ֆոտոնկարահնաման ժամանակ

Սոֆի  Դևոյան կրտսերը նոր յուրօրինակ ֆոտոշարք է ներկայացրել, որոնց կից գրառում է կատարել և պատմել երջանկության և երազանքների մասին։

Նշել է, որ բնության գրկում երջանկությունը կատարյալ է դառնում։ Խորհուրդ է տվել հետևորդներին զգույշ երազել, քանի որ դրանք  ի կատար ածվելու սովորություն ունեն։

Պրոֆեսիոնալ պարուհին նաև պատմել է, որ ֆոտոնկարահանման ժամանակ այնքան տարված է եղել իր երազանքներով, որ կորցրել է գլխարկները։

Գտնողներին խնդրել է վերադարձնել իրեն։ Նա մասնավորապես գրել է․ «Երջանկությունը կատարյալ է բնության գրկում, երբ մենակ ես քո մտքերի և երազանքների հետ։

Շաատ,սիրուն ու զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն։ Ու երևի այնքան էի տարվել երազանքներովս, որ նույնիկս չհասկացա, թե ոնց կորցրեցի 2 գլխարկներս…Ասածս ի՞նչ ա՝  եթե ձեզնից մեկը գտել է գլխարկներիցս որևէ մեկը, խնդրում եմ գրեք.. ես եմ կորցրել։

Շատ շնորհակալ կլինեմ»։ Պարուհու ներկայացված նոր լուսանկարների մեկնաբանությունների հատվածը  երկրպագուները ողողել են գեղեցիկ գրառումներով և էմոջիներով։ Սակայն կորցրած գլխարկներն առայժմ չի գտնվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: